Թուրքիան և ԵՄ-ն կամրապնդեն համագործակցությունը միգրացիայի և անվտանգության հարցերում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

էր

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացել է  Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի երկխոսության և անվտանգության հարցերով հանդիպումը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յրլիքայայի և ԵՄ հանձնաժողովի ներքին գործերի հարցերով պատասխանատու Իլվա Յոհանսոնը կիսել են իրենց տեսակետները անկանոն միգրացիայի կանխարգելման քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։

Մասնավորապես Թուրքիան և Եվրամիությունը հաստատել են իրենց կամքը՝ ամրապնդելու համագործակցությունը  անկանոն միգրացիայի կանխման, «ահաբեկչության» դեմ պայքարի, Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի գործընթացների արագացման և ազատություն ապահովման հարցերում։

Նշվում է, որ կողմերը քննարկել են ընդհանուր մոտեցումները սահմանների անվտանգության և ներգաղթյալների մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաև գնահատել են, թե ինչպես կարող են ամրապնդել ներգաղթյալների և իրավապահ մարմինների համագործակցությունը։

Կողմերը վերահաստատել են իրենց ընդհանուր կամքը՝ հասնելու վիզայի ազատականացման, իսկ անվտանգության առումով պայմանավորվել են ավելացնել համագործակցությունն ու փոխադարձ ջանքերը «ահաբեկչության» և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաև ուժեղացնել համագործակցությունը իրավապահ ոլորտում։

Հայտարարության  նշվում է․ «Թուրքիան ԵՄ թեկնածու երկիր է և ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է միգրացիայի և անվտանգության ոլորտներում»։

Ինչպես նաև հայտարարվել է, որ պարբերաբար հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վերանայելու տեխնիկական մակարդակով համագործակցության առաջընթացը միգրացիայի և անվտանգության ոլորտներում ընդհանուր շահերը։

--00—ԼՀ