ՌԴ-ն պատրաստ է թուրքերի հետ համագործակցել ռազմածովային ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

հա

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը   հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ ռազմածովային ոլորտում , սակայն կոնկրետ նախագծերի մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին նա նշել է ռուաական պետական  ՏԱՍՍ լրատվամիջոցի հետ զրույցում՝ «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

«Մոսկվան ռազմածովային ոլորտում առաջարկների լայն շրջանակ ունի, և մենք պատրաստ ենք համագործակցել Թուրքիայի հետ այդ ուղղությամբ: Սակայն ներկայումս վաղ է խոսել ռազմածովային ոլորտում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության կոնկրետ նախագծերի մասին»,- նշել է նա։ 

Հիշեցնենք, որ «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում Իրանն առաջին անգամ Մոսկվայում ներկայացրել էր իր նորագույն Ababil  բալիստիկ հրթիռը։

—ԼՀ