Թուրքիան շարունակում է Ադրբեջանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

photo_2024-04-03_10-31-42

Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահ, պրոֆեսոր Հալուք Գյորգյունն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա համագործակցությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Գյորգյունը հանդիպել է Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըի հետ, ապա նաև պատասխանել լրագրողների հարցերին:Նա, անդրադառնալով «Թուրքիայի արտահանողների միության» (TİM) պատվիրակության և ադրբեջանցի գործարարների միջև 2 օր ընթացող պարբերական հանդիպումներին, դրանք որակել է  արդյունավետ: Ապա նաև հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած իր հանդիպման մասին և նշել, որ Ալիևի հետ կիսվել է զարգացման նոր ծրագրերով:

Գյորգյունը տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի հետ ունեցած հանդիպման մասին ևս: Բացի այդ, Բաքվում գտնվող թուրք պաշտոնյան, ով հասցրել է լինել մի շարք տեղական ընկերություններում, ասել է.

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ