Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու բեռնատար «Գազելը». կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

վվ.

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Mercedes և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Mercedes-ը  դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր բախվել քարերին և հայտնվել ձորում:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ՝ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ՝ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար՝ Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ