Կոտայքում վթարի հետևանքով կան վիրավորներ․ նրանցից 2-ը պայմանագրային զինծառայողներ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

վթար

Փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Սերգեյ Ջ-ի վարած «ԳԱԶ 24» մակնիշի 43 ՍՍ 560 համարանիշի և 29-ամյա Ռազմիկ Գ-ի վարած Mercedes մակնիշի 35 CM 223 համարանիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Աբովյան» ԲԿ-ի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տողափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ;

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ, իսկ բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու գազոնի մեջ։