Կոտայքում «Hyundai Elantra»-ն բախվել է արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց գոտում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Screenshot_4

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, անցել կանաչ գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին: Վիրավորներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս: Բժիշկները վիրավորներին մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ