Մոուրինյուն կարող է գլխավորել սաուդյան թիմը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ֆ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում պորտուգալացի մասնագետ Նունո Էսպիրիտո Սանտուշի պաշտոնանկությունից հետո։ Այս մաիսն տեղեկանում ենք armsport.am-ը։

Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին սոցիալական ցանցերում, ակումբի ղեկավարությունը շահագրգռված է Սա «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին հրավիրելու հարցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոզե Մոուրինյուն կարող է հեռանալ հռոմեական ակումբից 2023/2024 մրցաշրջանի ավարտին։ Ալ-Իթիհադում է  խաղում ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ում հետ պորտուգալացի մասնագետն աշխատել է Մադրիդի «Ռեալում»։

Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Ռոման» մարզում է 2021 թվականից։ Հռոմեական ակումբի հետ նա հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան 2021/2022 մրցաշրջանում։

--00—ԼՀ