Հայաստանին կոչ եմ անում բաց չթողնել «Խաղաղության համաձայնագիր» կնքելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

բա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել «Խաղաղության համաձայնագիր» կնքելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն։

«Ներկայիս իրավիճակը նոր հեռանկարներ է բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա»,- հավելել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարի համաձայն՝ իբրև թե 30 տարի անց «ադրբեջանական հողերի ազատագրումը» և այդ հողերի վրա Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումն են հենց հիմք հանդիսանում հարաբերությունների կարգավորման համար։

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ «սահմանների անձեռնմխելիությունը ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության հնարավորությունների սկիզբը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»։

 

--00—ԼՀ