Հույս ունենք, որ պայմանագիրը Ադրբեջանի հետ կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Հայաստանի կառավարությունը այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում․ «Մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ