Բլինքենն ու Աբասը կոչ են արել կանխել ծայրահեղական բռնությունը պաղեստինցիների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1123557

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը քննարկել են Արևմտյան ափին «ծայրահեղական բռնությունը» կանխելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քննարկվել են նաև Արևմտյան ափին կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ պաղեստինցիների դեմ ծայրահեղական բռնությունը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Բլինքենը Աբասին ասել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները չպետք է բռնի վերաբնակեցման ենթարկվեն, ինչպես նաև հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու և այնտեղ կենսաապահովման համակարգերի վերականգնման հարցում:

--00—ՅՄ