Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1123973 (1)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Էրդողանն այս մասին հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

«Իսրայել պետությունը, որ իրեն պահում է արևմուտքի քմահաճ զավակի պես, պետք է փոխհատուցի իր հասցրած վնասը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

--00—ՅՄ