Բլինքենը զգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել ՀՀ. Politico

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  14, 24News

բ

Politico-ի անանուն աղբյուրները պնդում են, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույցում ԱՄՆ օրենսդիրներին զգուշացրել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը հարավային ուղղությամբ կարող է ներխուժել Հայաստան:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ Հայաստանին կոչ էր արել «միջանցք» բացել հարավային սահմանի երկայնքով, որը Ադրբեջանը կապում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանակից էքսկլավին: Ալիևը սպառնացել է այդ հարցը լուծել «ուժային ճանապարհով»,- գրում է պարբերականը։ 

Ըստ աղբյուրների՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում օրենսդիրները Բլինքենից պահանջել են հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիեւի դեմ՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ներխուժմանը:

Բլինքենը պատասխանել է, որ Պետդեպարտամենտը ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի ծրագրում  ռազմական օգնություն տրամադրել Բաքվին: Նա հավելել է, որ հավանականություն է տեսնում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը հարավային ուղղությամբ կներխուժի Հայաստան։

 

 --00—ԱՊ