Էնթոնի Բլինկենը Շառլ Միշելի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

14c7bfa8-0c5e-4937-9ccf-03d2ce54e52c.jpg

Մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը հաստատել էր, որ այս կիրակի Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Արդեն մայիսի 19-ին Մոսկվայում կայանալու է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

--00—ԶՀ