ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Տրոցենկոյի նկատմամբ, որը ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

ֆֆ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Գլեբ Տրոցենկոյի դեմ, ով ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից է։ Ռոման Տրոցենկոյի GeoProMining հանքարդյունաբերական խումբը ձեռք է բերել Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը։

24News-ը կապ հաստատեց «ԳեոՊրոՄայննինգ» ընկերության հայստանյան ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահին, որևէ մեկնաբանություն տալ չի կարող․ «1 ժամ առաջ եմ տեսել ինֆորմացիան, հիմնարկում չեմ էլ խոսել այդ թեմայով։ Էստեղ չեմ էլ կարող խոսել, պետք է կապվեմ Մոսկվայի գրասենյակ»,- պարզաբանեց Գրիգորյանն ու ուղղորդեց կապվել Զանգեզուրի պղնձամոլիբտենային գործարան։

24News-ը կապ հաստատեց նաև Կառավարություն, հասկանալու համար, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ Գլեբ Տրոցենկոյի սև ցուցակում հայտնվելը ՀՀ-ի վրա, որտեղից էլ սլաքներն ուղղեցին ՀՀ ԱԳՆ, նշելով, որ հարցն իրենց դաշտում է։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ Գլեբ Տրոցենկոն Ռոման Տրոցենկոյի որդին է, որը Փաշինյանի իշխանության գալուց հետո դարձավ ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի 60%-ի տնօրինողը։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ