Հայտնի է «Վագների» նոր ղեկավարի անունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

վա

Եվգենի Պրիգոժինի որդին՝ Պավել Պրիգոժինը դարձել է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման նոր ղեկավարը՝ Ռոսգվարդիայի կազմում։ Այս մասին հայտնում է «59.ru» պորտալը՝ Պերմի երկրամասում կազմակերպության ներկայացուցչին հղումով։

Աղբյուրը մանրամասնում է, որ «Վագները» կրկին սկսել է կամավորների հավաքագրել, սակայն այժմ բանտից մարդկանց չի ընդունում։

Վերջերս տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր հայտնվել, որ «Վագները» պայմանագրեր կկնքի բոլոր ցանկացողների հետ։

Խմբավորումը պատրաստ է ընդունել 20-ից 55 տարեկան տղամարդկանց։

 --00—ԼՀ