«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է դուրս գալ Բախմուտից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

f0b1b71a-89d7-46c8-82b2-c2a2c2013574.jpg

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ սկսել է ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պրիգոժինը հայտնել է Telegram ալիքում հրապարակված տեսանյութում:

«Մենք դուրս ենք բերում մարտական ​​ստորաբաժանումները Բախմուտից… Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կտեղափոխվի թիկունքի ճամբարներ: Մենք դիրքերը փոխանցում ենք զինվորականներին, բայց եթե զինվորականների համար դժվար լինի, ապա մենք կթողնենք այն մարդկանց, որոնք գլխավոր դեր են ունեցել Բախմուտի գրավման գործում», - ասել է Պրիգոժինը։

«Վագներ»-ի ղեկավարը Բախմուտի գրավման մասին հայտարարել էր մայիսի 20-ին: Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել քաղաքի հանձնումը, սակայն այս շաբաթ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր զեկույցներում չի հիշատակում Բախմուտում ռազմական գործողությունները:

--00—ԶՀ