Լիպեցկի նահանգապետը հաստատել է, որ «Վագների» զինվորական տեխնիկան մարզում է, շարժվում են դեպի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

01_vagner_rostov_06242023.thumb_.jpg

«Վագների» զինվորական տեխնիկան շարժվում է Լիպեցկի շրջանի տարածքով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Իգոր Արտամոնովը։

««Վագների» զինվորական տեխնիկան շարժվում է Լիպեցկի շրջանի տարածքով։ Հիշեցնում եմ, որ բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում չլքել տները և հրաժարվել որևէ տրանսպորտով ճանապարհորդելուց: Ես հասկանում եմ բոլոր անհարմարությունները, բայց ես լրջորեն խնդրում ենք ձեզ օգնել մեզ և հետևել այս առաջարկություններին»,- գրել է նա:

--00--ԶՀ