ԱԺ լրատվական բաժինը նոր ղեկավար ունի. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը նոր ղեկավար ունի՝ էլեն Բաբալյանը՝ Հանրային հեռուստատեսության, «Արմնյուզի» նախկին աշխատակիցը։ Չնայած նա արդեն մի քանի օր է՝ հաճախում է աշխատանքի, հանձնարարականներ տալիս լրատվականի աշխատակիցներին, սակայն նրա նշանակման հրամանը դեռ չի ստորագրվել։

ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ ասաց, որ առաջիկա օրերին, ըստ ամենայնի, կլինի նշանակումը։ ԱԺ լրատվական բաժինը տեւական ժամանակ պետ չուներ, այն մինչեւ վերջերս համակարգում էր աշխատակազմի ղեկավար Լիլի Մինասյանը, ով վերջերս նշանակվեց կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ