Թուրքիայի խորհրդարանում ստորագրվել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News

յ

 Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի)  խոսնակ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտնում է թուրքական Aksam թերթը։

«Հյուսիսատլանտյան պայմանագրին Շվեդիայի միանալու մասին արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը ստորագրել է խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը և ներկայացրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին»,- գրել է  հրատարակությունը։

 --00--ԼՀ