Թուրքիայում էժան հացի համար երկար հերթեր են գոյանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Չնայած վատ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում, գրում է ermenihaber.am-ը։

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հացի համար գոյացած երկար հերթը և ընդգծել է՝ «Թուրքիան արժանի չէ նման տեսարանի»։

Թունջայ Օզքանը կոչ է արել անմջապես արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում։