Արցախը թալանած, հարստացած իշխանավորները պետք է բացատրություն տան ժողովրդին. ՔՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Արցախի հարյուր հազարավոր հայրենակիցներ հայրենազրկվեցին մարդկանց ձեռքով, ովքեր իրավիճակին չէին տիրապետում։ Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այն հայաթափվեց։ Հիմա արցախցին հասկացել է՝ ինչ է տեղի ունեցել պատերազմից առաջ և հետո և ունի իրավունք իր իշխանությունից բացատրություն պահանջելու իր հայրենազրկման համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով, Հայաստանը որևէ մասնակցություն չի ունեցել Արցախի կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրմանը, բովանդակությունը ՀՀ իշխանության հետ չի քննարկվել։ Անդրադառնալով Արցախի ներկայացուցչության առջև տեղի ունեցած ակցիաներին՝ պատգամավորը նշեց․ «Մենք տեսանք, որն էր իրական կապիտուլիացիան, ազգային աղետ է տեղի ունեցել։ Բռնությանը դեմ եմ, բայց արցախցին պետք է բացատրություն պահանջի իր իշխանություններից, Արցախը թալանած, հարստացած իշխանավորները պետք է ժողովրդին բացատրություն տան։ Երկու նախագահները ոգևորված փառաբանում էին Արցախի իշխանափոխությունը, տեսանք՝ ինչ եղավ, այս հարցերը պետք է պարզվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ