ԵՄ-ն պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումը և խուսափի Գազայում հումանիտար աղետից. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1122638

Եվրամիությունը պետք է միաժամանակ դատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ամեն ինչ անի Գազայում հումանիտար աղետից խուսափելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:

«Մենք պետք է միաժամանակ դատապարտենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և խուսափենք Գազայի հումանիտար աղետից: Դրան հասնելու համար խիստ անհրաժեշտ է, որ մենք մարդասիրական օգնություն տրամադրենք Գազայի բնակչությանը», -ասել է նա:

Բորելի խոսքով՝ արտգործնախարարները համաձայնել են, որ չի կարելի արգելափակել Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը, այլ պետք է  շարունակել վճարումները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ