Բորելը հայտարարել Է, որ ԵՄ-ն առայժմ չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

տնտեսական

Եվրամիության երկրներն առայժմ չեն քննարկում ռուսական գազի մատակարարումներից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նավթի շուկան գլոբալ Է,- ասել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն Իսպանիայի Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:- Գազի հարցն այլ խնդիր Է»: «Սկսենք այն բանից, որ դա ոչ միայն Էներգետիկական նյութ Է,- նշել Է նա:- Գազը հնարավոր չԷ փոխարինել որեւիցե այլ բանով նավթաքիմիական արդյունաբերությունում»: Բորելը հավելել Է, որ «Ռուսաստանից գազի փականը փակելու» հարցն «առայժմ չի քննարկվում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԿԿ