Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

photo_2023-10-15_18-51-15

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր (Արևելքում խորհրդանիշներն ամենուր են)։ 20 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին նա հորից՝ Հեյդար Ալիևից ստացել էր իշխանություն։

Բնավ չթերագնահատելով նրա կառուցած համակարգի հնարավորությունները՝ միևնույն է, նույնիսկ այսօր նայելով իրեն որպես գործիչ՝ կարելի է պնդել, որ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության, Ալիևը և իր համակարգը լիարժեք հաղթահարելի են։

Սա ակնհայտորեն գիտի նաև Ալիևը»։

--00—ՅՄ