Ալիևը հայտարարել է Թբիլիսիում ՀՀ-Ադրբեջան խնդիրների շուրջ հանդիպումների հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  08, 24New

ցռ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումների հնարավորության մասին:

«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Ալիևն այսօր է մեկնել Վրաստան վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով:

 

 --00—ԱՊ