Օրերս Բաքվում էր Էրսին Թաթարը․ ուշադրություն դարձրեք այն նվերին, որ նա հանձնել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_19

Օրերս պաշտոնական այցով Բաքվում էր «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը։ Այս մասին գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ուշադրությո՛ւն դարձրեք այն նվերին, որ Թաթարը հանձնել է Ալիևն։ Կտավի վրա պատկերված է ամբողջ Կիպրոս կղզին, որ ոչ այլ ինչ է, քան թուրքական ծավալապաշտության դրսևորում։

Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետությունն իրականում Թուրքիայի կողմից Կիպրոս կղզու 1974թ. անօրինական օկուպացիայի արդյունքն է, որտեղ Անկարան ստեղծել է քվազի-պետություն։ Սակայն թուրքական քաղաքական վերնախավի ընկալումներում կղզին պետք է նվաճել ոչ թե 40%-ով, ինչպես հիմա է, այլ ամբողջապես, ինչպես երևում է այս լուսանկարում»։

--00—ՅՄ