Ադրբեջանական ուժայինները բերման են ենթարկել Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

15

Ադրբեջանական ուժայինները բերման են ենթարկել Արցախի բանակի նախկին հրամանատար Մնացականյանին։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ հայտնել են Մնացականյանի շրջապատից։

Ադրբեջանական ուժայինները Լաչինի անցակետում Արցախից ՀՀ Գորիս քաղաք մտնելու փորձի ժամանակ բերման են ենթարկել  Արցախի բանակի նախկին հրամանատար (2015-2018թթ.), գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ 
«Գեներալ Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի անցակետում»,- նշել է գործակալության զրուցակիցը։

 

--00—ԱՊ