ՀԱՊԿ խաղաղապահները հսկվող օբյեկտները փոխանցում են Ղազախստանի ուժայիններին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 13,  24 News

հապկ

Սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող սոցիալական նշանակության օբյեկտների փոխանցումը Ղազախստանի իրավապահ մարմիններին։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում։

 «ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից մշակված պլանի համաձայն՝ սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող սոցիալական նշանակության օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին», - հայտնել են գերատեսչությունից։

 --00—ՄՀ