Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

․

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Հունվարի 21-ին գերատեսչությունում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից հրադադարի  ռեժիմի խախտման չորս փաստի մասին:

«Վերջին մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է մեկ անգամ»,-ասել  է գերատեսչության ներկայացուցիչը:

Գերատեսչությունում հավելել են, որ կրակոցների ժամանակ ուժայինները նռնականետեր են կիրառել:

--00--ԱՀ