Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

200512141723-03-dmitry-peskov-putin-file-2019

Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Միջազգային քրեական դատարանի վավերացումը Հայաստանի կողմից լինելու է ընդդեմ Մոսկվայի ծայրահեղ թշնամական քայլ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը չի ողջունում Հայաստանի ցանկությունը՝ միանալ Հռոմի ստատուտին», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ըստ Հռոմի ստատուտի, այն վավերացրած անդամն երկրները պարտավորվում են Միջազգային քրեական դատարանի որոշման հիման վրա արտահանձնել իրենց երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։ Այդ նույն դատարանը հետախուզում է հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ։ Երևանում հայտարարում են, որ ՀՀ իշխանությունների այս որոշումն ուղղված է ոչ թե ընդդեմ ՌԴ-ի, այլ Ադրբեջանի։

--00—ՅՄ