Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դեռ համաձայնեցված չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

l-qtEs2M93fw

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսերով, սակայն, դա կարող է տեղի ունենալ ԱՊՀ ոչ պաշտոնական ամանորյա գագաթնաժողովի ժամանակ, որտեղ երկրների ղեկավարներն առնվազն շփվելու հնարավորություն կունենան։

--00—ՅՄ