ՀԱՊԿ զորավարժանքներից ՀՀ-ի հրաժարումը և դրանք ԱՄՆ-ի հետ անցկացնելը պահանջում են խորը վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ՊՊ

ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց Հայաստանի հրաժարումը և դրանք Միացյալ Նահանգների հետ անցկացնելու մտադրությունները որոշումներ են, որոնք պահանջում են խորը վերլուծություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մոսկվան եղել է և կլինի Երևանի մերձավոր գործընկերը, խնդիրներ կարող են լինել, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանը, մենք դա կանենք ՀՀ-ի հետ գործընկերային երկխոսության արդյունքում»,  - ասել է Պեսկովը։

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին ազդանշաններ դեռ չեն եղել, և
Ռուսաստանը չի վախենում կորցնել դաշնակցին՝ ի դեմս Հայաստանի, բայց Կրեմլը բազմաթիվ քննարկումներ է տեսել նշված թեմայով, այդ թվում՝ արևմտամետ հայ վերլուծաբանների կողմից», - իր խոսքում ընդգծել է Պեսկովը:

 

--00—ԱՊ