ՌԴ-ն կպաշտպանի՞ ՀՀ-ին նրա վրա հարձակման դեպքում. հարցին անդրադարձել է Պեսկովը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սկ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուսաստանը, որպես դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանին նրա տարածքի վրա հարձակման դեպքում։

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի սա նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»։

 

--00—ԱՊ