Ուկրաինան պետք է մաքրել նացիստներից և ապառազմականացնել․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

աշխարհ

Դենացիֆիկացիան (ապանացիստականացում) ենթադրում է, որ անհրաժեշտ է ազատել Ուկրաինան նացիստներից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պետք է ազատել Ուկրաինան, մաքրել նացիստներից, պրոնացիստական մարդկանցից և գաղափարներից»,-ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է հասկանալ երկրի Դենացիֆիկացիայի անհրաժեշտության վերաբերյալ խոսքերը։

Նա նաև բացատրեց, որ Ուկրաինայի ապառազմականացումը նշանակում է չեզոքացնել ռազմական կարողությունը, որը վերջին ժամանակներում աճել էր, այդ թվում արտասահմանյան երկրների ակտիվ մասնակցությամբ։

--00--ԿԿ