Ռուսաստանը ՀՀ-ում անընդհատ զորավարժություններ է անցկացնում, մեծ պատերազմի վտանգ հիմա չկա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Ռուսաստանը ՀՀ-ում անընդհատ զորավարժություններ է անցկացնում, մեծ պատերազմի վտանգ հիմա չկա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, Իլհամ Ալիևը սեղմում է Արցախի շուրջ օղակը և ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար ամեն ինչ կախված է արցախցիներից։ Փորձագետի կարծիքով, տպավորություն է, թե Երևանին արգելված է խոսել Արցախի մասին և հետևում է, որ Արցախը պետք է կարողանա իր անվտանգությունը ապահովելու մեխանիզմներ մշակել։

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանն այս շրջանում չի գնա լայնամասշտաբ պատերազմի, բայց բացառվում է նաև խաղաղության պայմանագրի կնքումը։ Նրա կարծիքով, Բաքուն չի գնա խաղաղության, քանի դեռ չի ստացել միջանցքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ