ՌԴ-ի և ՀՀ-ի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, կբացատրենք՝ դա ճիշտ է. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

պպ

Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են: Այսօր այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրել, որ դա ճիշտ է», - հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք, երեկ Մյունխենի հայ համայնքի հետ տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Դա մեր անկեղծ դիրքորոշումն է և նոր չէ, որ դրա մասին ասում եմ։ Խնդիրն էն ա, ցավոք, չենք կարող, էսպես ասած՝ «ազդեցություն ունենալ» այդ իրադրության վրա։ Ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամն ա, մենք ո՞նց ենք զգացել մեզ Ուկրաինայում, լավ ենք, չէ՞ զգացել, դա փաստ է, մենք հո երախտամո՞ռ չենք։»։

 

--00—ԱՊ