Կրետին պետք է լինես, որ ուրախանաս ՌԴ-ի պարտությամբ. ՀՀ-ում հետևություն չեն անում. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Առավելագույնը մեկ-երկու շաբաթից Ուկրաինայում ռազմական գործողությունների տաք ֆազան կավարտվի, ու կսկսվեն բանակցությունները: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով, այս պատժամիջոցային դիմակայությունից ամենից շատ տուժում է Եվրոպան, իսկ ամենից շատ օգտվում ԱՄՆ-ն:

«Ուկրաինայի համար հիմա գլխավորը ժամանակ ձգելն է, նրանք այդպես էլ անում են այս բանակցություններով, նպատակը հյուծելն է ՌԴ-ին: ՌԴ-ն էլ է դա շատ լավ հասկանում, ավելին, նա շատ լավ գիտակցում է, որ Արևմուտքի հույսը նաև ՌԴ-ում ներքին ըմբոստությունն է, որպեսզի հասարակությունը ոտքի կանգնի և ընդվզի գործող իշխանություններին»,-նշել է Քոչարյանը:

Բանախոսի պնդմամբ, ՀՀ-ում պետք է հետևություն արվեն այս զարգացումների կապակցությամբ, ինչը, սակայն, մենք չենք տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում: