ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2023-09-25_15-51-00

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը ս․թ սեպտեմբերի 25-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

յւգտ

Ավելի վաղ  տեղեկացրել էինք՝ այսօր Հայաստան են ժամանել  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։  

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

--00—ՅՄ