Արցախում ալյուրի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, կգործեն որոշակի սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

որ

Հարգելի հողօգտագործողնե՜ր հանրապետությունում  ալյուրի քանակի   սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։ Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։ Այս մասին հայտնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով ,կկիրառվեն սահմանափակումներ` ամենայն հավանականությամբ  մշակման չի  ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։Դա կախված է,նրանից, թե որքանով  հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն  հնարավոր կլինի մթերել։ Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա ,սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում`քան պետական մակարդակով  վերահսկել ալրաղացների աշխատանքը ։

Հարգելի հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը  վաճառել  հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր  առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։Պայքարը միայն պատերազմը չէ ,սա էլ պայքար է ,որտեղից հաղթանակած կարող ենք  դուրս գալ միայն բոլորիս  միասնականության շնորհիվ։

--00—ԼՀ