Խնդրում ենք բանկում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության․ ԱՀ ՖԷ նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

գում

Հարգելի՛ հայրենակիցներ՝ Քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Այս մասին հայտնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

 ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաև կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:

 Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները: [ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն]

--00—ԼՀ