ՔՊ պատգամավորների համար պաշտոնը, գումարն ավելի կարևոր են, քան Արցախը. Սոֆյա Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Եթե ուզում ենք Արցախի մնացած 25 տոկոսը պահել, Փաշինյանը պետք է այլևս չբանակցի, նա, որպես իշխանություն, չպետք է գոյություն ունենա: Փաշինյանի գաղափարախոսությունը համընկնում է թշնամու գաղափարախոսության հետ, սինխրոն զրուցում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ինչ կոչեր Փաշինյանն է հնչեցնում, նույնն էլ Ալիևն է ասում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Փաշինյանը պատրաստ է տալ նաև Տավուշի անկլավները, «Զանգեզուրի միջանցքը», հիմա չի կարող դա ասել, տեղում՝ ամբիոնի մոտ, կսպանեն, առայժմ խաղարկում է: Փաշինյանը հստակ ծրագիր է իրականացնում, նպատակը միայն Արցախը չէ, այլև արցախցիների հանդեպ ատելություն է գեներացվում, որ նույնիսկ այստեղ չկարողանան ապրել, որ ատեն մեկը մյուսին:

ՔՊ պատգամավորների համար այսօր ավելի կարևոր է պաշտոնը, գումարը, քան Արցախը, իրենք անարգված ճանապահ են անցել, չեն կարող այլևս հանգիստ ապրել»,- ավելացրեց Սոֆյա Հովսեփյանի՝ նշելով, որ Արցախը օրհասական վիճակում է, բոլորը ուժերը պետք է համախմբվեն, որ Արցախի մնացած հատվածը պահպանեն:

Կես բուռ Արցախ է մնացել, ընդդիմություն, իշխանություն, բոլոր նախագահները պետք է նստեն մեկ տեղ, ընդունեն իրենց սխալները և հասկանան՝ ինչ պետք է անել: Միայն համախմբման միջոցով է հնարավոր Արցախը փրկել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

 --00—ԱՊ