Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է․ ԱՄՆ սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

սենատ

Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է որակել։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սննդի օգտագործումը որպես զենք Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի խախտում է՝ մարդկության դեմ հանցագործություն»,- գրել է Քեսիդին Twitter-ի իր միկրոբլոգում։

--00--ԼՀ