Ադրբեջանը պետք է վերադառնա դիրքերին, այլապես գործ կունենանք միջազգային հանցագործության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն, անդրադառնալով Սև լճի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանն ու ՀՀ պետական սահմանի նկատմամբ ոտնձգության միջոցով 3.5 կիլոմետր առաջ գալու միջադեպին, շեշտում է՝ Ադրբեջանը պետք է վերադառնա իր դիրքերին, այլապես գործ կունենանք միջազգային հանցագործության հետ:

24News-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ դեստաբիլիզացնել ՀՀ-ում իրավիճակը:

«Հետևաբար, զգոն ու սթափ պետք է լինել, կոնսոլիդացվենք՝ դիմակայելու արտաքին վտանգներին: Պետք է անենք այն, ինչ պահանջում է պետական շահը»,-ասել է իմքայլականը։

Մանրամասները՝ տեսանյութում։