Քննվում է պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու վարկածը․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

103773f14bd1828653295db05c79783d_M

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:

Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:

--00—ՅՄ