Տնակում հրդեհից զոհված պահեստազորային Արթուր Գրիգորյանը Սիսիանից էր, ամուսնացած չէր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

1

Երեկ՝ փետրվարի 6-ին, դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացած պահեստազորային Արթուր Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր։ Այս մասին 24News-ին փոխանցեց Սիսիանի համայնքապետի օգնական Արմինե Հարությունյանը։

Նրա խոսքով, Արթուր Գրիգորյանը պահեստազորի զինծառայող էր, 39 տարեկան․ «Գրիգորյանը ուներ տարեց ծնողներ, մեկ եղբայր։ Ամուսնացած չէր, շինարարությամբ էր զբաղվում, ռազմական կրթություն չուներ»։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ՝ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ