Սնուփ Դոգի համերգի համար Կառավարությունը 6 մլն դոլար հատկացրեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

սնուփ

Համաշխարհային հայտնի հիփ–հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) Հայաստանյան համերգի համար Կառավարությունը մոտ 6 մլն դոլար կհատկացնի։ Որոշումն ընդգրկված է Կառավարության չզեկուցվող հարցերում։

Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիության և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։ Կառավարությունը նախատեսում է, որ համերգին ներկա կլինի 20-25 հազար երկրպագու, նրանցից մի քանի հազարը տուրիստներ, որոնք Հայաստանում նախատեսվում է՝ կծախսեն շուրջ 1000 դոլար։

Պահանջվող գումարը կկազմի 2 մլրդ 318 մլն 596 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել նիջոցառման անցկաց¬ման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցա¬ռումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո։

Նշենք, որ համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։

--00—ԼՀ