9 մարզի Կառավարությունը 3 միլիարդ 44 միլիոն դրամ հատկացրեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ասֆ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծի, որով առաջարկվում էր 9 մարզպետի աշխատակազմերին հատկացնել 3 միլիարդ 44 միլիոն դրամ՝ 2020, 21, 22 և 2023 թվականներին մի շարք սուբվենցիոն ծրագրերի Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այն ներկայացնելիս նշեց, որ ծրագրերի հիմնական մասը 2022 թվականի է (շուրջ 29 ծրագիր), 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի:

«Ընդհանուր առմամբ 25 համայնքի ենք գումար հատկացնում՝ 48 սուբվենցիոն ծրագրերի համար: Բացի այդ հատկացվող գումարները՝ նաև ունենք 852 միլիոն դրամ, որոնք ինչ-ինչ խնդիրների պատճառով չէինք վճարել, հիմա նորից ենք վճարում, արդեն խնդիրները կարգավորված են»,- ասաց Սանոսյանը:

Ըստ նախարարի՝ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 312 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 2 ծրագիր՝ 69,6 միլիոն դրամ և վերադարձվող գումար 3,9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 1 ծրագիր՝ 19,6 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 6 ծրագիր՝ 309,4 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր՝ 260 միլիոն դրամ, Շիրակի մարզ՝ 4 ծրագիր՝ 281 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 7 ծրագիր՝ 596 միլիոն դրամ և 13 ծրագրի վերադարձի համար 794 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզ՝ 1 ծրագիր՝ 4,3 միլիոն դրամ և Տավուշի մարզ՝ 2 ծրագիր՝ 338 միլիոն դրամ:

Ընդհանուր առմամբ Կառավարությունը կվճարի շուրջ 14,4 միլիարդ դրամ՝ 255 ծրագրի համար:

--00--ԼՀ