«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի մոտից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

թմ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Կ. Մ.-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ ենթարկել են ամբողջական զննության, ինչի արդյունքում վերջինիս մոտ առկա սպորտային պայուսակից հայտնաբերվել է փաթեթ՝ 1,9 գրամ քաշով, թմրանյութին նմանվող, դեղնականաչավուն զանգվածով: Կ.Մ.-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն: Այս մասին հայտնել է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

«Փաստից ելնելով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողներն անմիջապես խուզարկություն են իրականացրել նաև կալանավորված անձ Կ.Մ.-ի խցում:

Արդյունքում՝ ընդհանուր օգտագործման պահարանի ստորին հատվածից հայտնաբեվել է 3 փաթեթ, որոնցից երկուսում առկա են եղել ընդհանուր 1,6 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգվածներ, իսկ երրորդում՝ 1,4 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված: Բացի այդ՝ նույն տեղից հայտնաբերվել է նաև 4 զույգ ականաջակալ:

Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՀ