ԼՂ-ում վիճակն այնքան կրիտիկական է, որ դժվար է տարբերել՝ ով ունի նեղ բուժօգնության կարիք, ով՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Լեռնային Ղարաբաղում վիճակն այնքան կրիտիկական է, որ դժվար է տարբերել՝ ով ունի նեղ մասնագիտական բուժօգնության կարիք, ով՝ ոչ։ Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Արցախի շրջափակման ընթացքն ինչքան երկարում է, այնքան ավելի դժվար է դառնում տարբերակելը տեղափոխման կարիք ունեցող կամ առողջական խիստ կարիք ունեցող անձանց։ Գիտեք նաև, որ Կարմիր խաչի վերջին տեղափոխման ընթացքում պացիենտներից մեկին առևանգեցին։ Այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են մարդասիրական բեռն Արցախ անցկացնելուն», - հավելեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ