Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին,որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ֆդս

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունն ու ազատությունը` որպես հայ ժողովրդի ապրելու և հարատևելու անհրաժեշտ պայման:

Այսօր այդ սկզբունքները մեզ համար դարձել են անփոխարինելի արժեք:

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը:

Խաղաղություն եմ մաղթում բոլորիս, որպեսզի կարողանանք ապրել, արարել, նոր սերունդ դաստիարակել ազատ, անկախ և ուժեղ երկրում:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»։

--00—ԻԴ